Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
ՀԱԿ-ից մասնակցում են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ժառանգությունից» էլ հանդիպմանը մասնակցում է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվելու, առայժմ հստակեցված չէ: