Բաքվի ապակառուցողական աշխատանքի եւ ռազմատենչ դիրքորոշման հետեւանքով հայկական կողմն արդեն մեկ շաբաթ է որեւէ տեղեկություն չունի ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ:

 

Հայկական կողմի եւ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը' այցելել դեպքի վայր եւ փորձել պարզել իրականությունը բախվում են ադրբեջանա կան պատին, քանի որ նրանք արդեն մեկ շաբաթ է կրակահերթի տակ են պահում խոցված ուղղաթիռի վայրն ու թույլ չեն տալիս, որպեսզի միջազգային կազմակերպություններն այնտեղ դիտարկումներ անցկացնեն եւ փրկարարական աշխատանքների շնորհիվ կարողանան որեւէ տեղեկություն ստանալ անձնակազմի ճակատագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ հայկական կողմի առաջնահերթությունը անձնակազմի մա սին տեղեկություն ստանալն է եւ դրանով է պայմանավորված, որ հայկական կողմը երկրորդ անգամ է դիմում Կարմիր խաչ միջազգային կոմիտեին, որպեսզի վերջինս ջանքերի շնորհիվ հնարավոր լինի Բաքվի հետ հասնել երկխոսության:

 

«Աշխատանքային բնույթն է այդպիսին եւ որքան հարկ լինի' կդիմ ենք, որպեսզի կարողանանք տեղեկություն ստանալ անձնակազմի վերաբերյալ: Գիտեք, մեզ համար առաջնահերթ է պարզել, թե ինչ է եղել ուղղաթիռի անձնակազմի հետ, եւ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն այդ հարցում»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ խնդիրը ոչ թե ԿԽՄԿ-ի վատ աշխատանքն է, այլ այն, որ Բաքուն անընդհատ ապակառուցողական է իրեն պահում եւ անգամ մարդասիրական հարցերում ֆաշիստական դիրքորոշումներ հայտնում' որոշ դեպքերում թույլ չտալով հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաեւ պարզել օդաչուների ճակատագիրը:

 

Ըստ Բաբայանի, Բաքվի ապակառուցողական քաղաքականության եւս մեկ դրսեւորումն էլ այն է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը ուղղաթիռի խոցելը հայտարարել է «լավ հնարավորություն», որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել դիվերսիոն գործունեության համար ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ:

 

«Սա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորումն է: Նախ, իրենք որտեղից գիտեն անձնակազմը մահացած է, թե ոչ: Երկրորդ, ուղղաթիռը չեզոք գոտում է: Բացի այդ, նրանք ռազմագերիներ են, նրանց կարգավիճակն այլ է եւ ըստ միջազգային իրավունքի, նրանց պետք է վերադարձնել, այլ ոչ թե փոխանակել հանցագործության համար ձերբակալված դիվերսանտների հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին, Բաբայանն ասաց, որ շարունակում են աշխատել բոլոր կառույցների հետ որպեսզի միջադեպի մանրամասները պարզվեն: «ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մի քանի անգամ հաստատել է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, ուղղաթիռի խոցման վայրում դիտարկում կատարելու եւ հետաքննություն իրականացնելու համար: Ինչպես հայկական կողմը այնպես էլ միջազգային կառույցները ցանկ անում են, որպեսզի միջադեպի բոլոր մանրամասները պարզվեն, միակ խնդիրն Ադրբեջանն է, եւ այժմ էլ ընթանում են բանակցություններ' հասկանալու, թե ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ: