ԱՄՆ իշխանությունները Մինսկի համաձայնագրերը մեռած չեն համարում և որոշակի պայմաններում կարող են միանալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով բանակցություններին, սակայն երբ և ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյայի:

 

«Անխոս, որևէ մեկը չի կարող պնդել, որ մինսկյան համաձայնությունները մահացած են: Սակայն կան լուրջ մտավախություններ, որ դրանք խախտվում են»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Կիև:

 

Սակայն նա չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Ուկրաինայի նախագահի կոչին՝ մինսկյան գործընթացին միանալու համար: Ըստ նրա՝ եթե Բայդենն ու Պորոշենկոն քննարկեն այդ հարցը, ապա իրենք նկատի կունենան:

 

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի»,- ասել է նա: