Ֆրեզնոյում հատուկ արարողությամբ տվել են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հուշարձանի կառուցման մեկնարկը: Այս մասին գրել է asbarez.com-ը:

 

Համայնքի հարյուրավոր անդամներ կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հավաքվել են Ֆրեզնոյի Մեփլ Մոլում, որտեղ հուշարձանի կառուցումն ավարտին կհասցվի մինչ 2015 թվականի ապրիլի 24-ը:

 

Նոյեմբերի 2-ի իրադարձության գլխավոր հատվածը եղել է Հայաստանից բերված հողակտորների օրհնումը, որոնք այնուհետ ուսանողները դրել են այն հատվածում, որտեղ պետք է կառուցվի ապագա հուշարձանը: