Տոկիոյից 900 կիլոմետր դեպի հարավ գտնվող Նիսինոսիմա հրաբխային կղզին ստորջրա հրաբխի ժայթքման սկզբից ի վեր մեկ տարում մեծացել Է 8,6 անգամ:

 

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում Նիսինոսիմա կղզու երկարությունն արեւմուտքից արեւելք կազմում է 1,55 հազար մետր, իսկ հարավից հյուսիս՝ 1,7 հազար մետր: Հրաբխային զանգվածի ծավալը շուրջ 50 միլիոն խորանարդ մետր է: Կղզու ամենաբարձր կետը գտնվում Է ծովի մակերեւույթից 100 մետր բարձրության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013 թվականի նոյեմբերի 20-ին, Ճապոնիայի Օգասավա արշիպելագից ոչ հեռու սկսվել Է ստորգետնյա հրաբխի ժայթքում, ինչի հետեւանքով տարածաշրջանում առաջացել Է նոր հրաբխային կղզի: Շուտով նոր կղզին բարակ պարանոցով միացել Է մոտակայքում գտնվող Նիսինոսիմա կղզու հետ, իսկ այնուհետեւ դրա հետ վերջնականապես կազմել Է միասնական ցամաք:

 

Օդերեւութաբանները նշում են, որ ներկայում հրաբխի ժայթքումը շարունակվում Է, իսկ դա նշանակում Է, որ կղզին Էլի կաճի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: