Վրաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Մոսկվայի և Սուխումի միջև համատեղ զորախմբի ստեղծման վերաբերյալ պայմանագրի ստորագրման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում կայացած արտակարգ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին:

 

«Վրաստանը Ռուսաստանի այդ անօրինական գործողության հարցը սրությամբ կդնի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, որտեղ մենք արդեն պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացում:

 

ԵԱՀԿ-ում մենք նույնպես պահանջել ենք անցկացնել մշտական խորհրդի նիստ: Բացի այդ, մենք հակազդում ենք պահանջել Եվրախորհրդից, ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից: Արդեն հեռախոսազրույցներ են կայացել մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Բերուչաշվիլին, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: