Իտալիայում գործազրկության մակարդակը նոր ռեկորդ Է սահմանել՝ գերազանցելով աշխատունակ բնակչության 13 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ գործազուրկների թիվը հոկտեմբերին կազմել Է 3,4 միլիոն (13,2 տոկոս), ինչը առավելագույն ցուցանիշն Է 1977 թվականից ի վեր:

 

Անցած ամսին աշխատանքը կորցրել Է 90 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում Է 43,3 տոկոս:

 

Այժմ խորհրդարանում քննարկվում Է աշխատաշուկայի բարեփոխման վերաբերյալ կառավարության պատրաստած օրինագիծը, որն ուղղված Է աշխատանքի տեղավորվման հետ կապված իրադրության բարելավմանը: Սակայն երկրում բողոքի հզոր ճակատ ձեւավորվել կառավարության առաջարկությունների դեմ: Գլխավորապես առարկում են արհմիությունները, որոնք հայտարարել են դեկտեմբերի 12-ին համազգային գործադուլ անցկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: