Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսն իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Ֆուտբոլիստը համոզված է, որ դորտմունդցիների՝ Բունդեսլիգայիում անհաջող ելույթների համար չի կարելի մեղադրել միայն մարզչին:
«Բացառում եմ՝ Կլոպը կարող է զգալ, որ խանգարում է «Բորուսիային»: Թիմում նույնպես ոչ մեկի մտքով նման բան չի անցնում: Հուսով եմ և կարծում եմ, որ դեկտեմբերի վերջին մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած տեղի մասին խոսակցությունները կդադարեն»,- Հումելսի խոսքը մեբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 13 տուրից հետո «Բորուսիան» 11 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: