Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը, Սերխիո Ռամոսը և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում արտագնա խաղում «Մալագայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո, տոնել են հաջողությունը:
Սա մադրիդցիների 16-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում, ինչն ակումբային նոր ռեկորդ է ակումբային ռեկորդ:
«Հիանալի զգացում գոլից: Ամեն օր չէ, որ աջ ոտքով գոլ եմ խփում: Ուրախ եմ հաղթանակի և 16 անընդմեջ հաղթանակի ռեկորդի համար»,- գրել է Բեյը թիվթերյան իր միկրոբլոգում և Ռամոսի ու Անչելոտիի հետ սելֆի արել՝ ձեռքերով ցուցադրելով թիմի 16 անընդմեջ հաղթանակը: