Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն ընդգրկվել են «Ոսկե գնդակ» 2014 մրցանակի հավակնորդների թվում: Այս մասին տեղեկացնում է Р-Спорт-ը:
Հաղթողը հայտնի կլինի 2015թ-ի հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել է Կրիշտիանու Ռոնալդուն: