ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: