Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցը, դիմելով թիմի երկրպագուներին, նշել է, որ չպետք է առանձին ֆուտբոլիստները դառնան քավության նոխազ:

«Լիովին հասկանում եմ երկրպագուների արձագանքն «Այնտրախտի» դեմ խաղից հետո, չնայած դա այդքան ցավ է պատճառում: Սակայն մենք չպետք է կրկնենք այլ ակումբների սխալները և քավության նոխազ դարձնենք առանձին ֆուտբոլիստների և վիրավորենք նրանց: Խոսքը «Բորուսիայի» մասին է, և մենք պետք է նրան տանք ամեն ինչ: «Բորուսիան» երբեք ներքև չի իջնի»,- ֆուտբոլիստը գրել է Ինսթագրամի իր էջում:

Նշենք, որ 11 միավորով դորտմունդցիները եզրափակում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: