Հայաստանի ռուսական ռազմակայանի «Պատվո բլուր» հուշահամալիրում տեղի Է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Անհայտ զինվորի օրվան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կազմի, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ վարչության, հոգեւորականության, Շիրակի մարզի եւ Գյումրիի վարչակազմերի ներկայացուցիչները, վետերանները եւ զինծառայողների ընտանիքների անդամները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել զոհված զինվորների կոթողի մոտ: Հյուրերը հիշատակի տուրք են մատուցել նրանց, ովքեր 1804 թվականից մինչեւ մեր օրերը մարտնչել են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր պատերազմներում եւ զինված հակամարտություններում:

 

Անձնակազմի հետ աշխատանքի գծով ռազմակայանի հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 19 դպրոցի աշակերտների համար «արիության» դաս Է վարել միավորման Մեծ ամրոց զինվորական ավանի զինվորական փառքի թանգարանում: Ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում դպրոցականները թանգարանի ցուցասրահներում ծանոթացել են այն սպաների եւ զինվորների սխրանքներին, որոնք մասնակցել են Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած պատերազմներին:& nbsp;

 

Անհայտ զինվորի օրը կոչված Է միավորելու պատերազմների եւ ռազմական հակամարտությունների ժամանակ բոլոր անհայտ կորածներին եւ նոր տոն Է Ռուսաստանում: Հիշատակի օր սահմանելու օրենքն ստորագրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրա սահմանման համար առիթ են ծառայել 1966 թվականի դեկտեմբերի 3-ի իրադարձությունները: Այդ ժամանակ Էր, որ Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախման 25-րդ տարեդարձի պատվին անհայտ զինվորների աճյունը Լենինգրադյան խճուղու եղբայրական գերեզմանից տեղափոխվել եւ թաղվել Է Մոսկվայի Ալեքսանդրյան այգում: