Ռուսաստանցիներն այն կարծիքին են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ազդեցությյուն ունի երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, նրանք պաշտպանում են պետության ղեկավարի պաշտոնում նրա գործողությունները եւ ցանկանում են նրան այդ պաշտոնում տեսնել ապագայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»՝ ամփոփելով հարցման արդյունքները:
Սոցիոլոգների հարցին՝ «դուք կցանկանայիք արդյոք Պուտինին ՌԴ-ի նախագահի պաշտոնում տեսնել 2018 թվականին նրա ներկայիս նախագահական ժամկետի լրանալուց հետո, հարցման մասնակիցների 58 տոկոսը դրական պատասխան Է տվել, 19 տոկոսը՝ բացասական, 22 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
Պուտինի վերընտրվելը ցանկացողների բաժինը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել Է: «Լեւադա կենտրոնի» տվյալներով՝ մեկ տարի առաջ նրան 2018 թվականից հետո նոր ժամկետով նախագահ տեսնել Էր ցանկանում ռուսաստանցիների 33 տոկոսը, չԷր ցանկանում 45 տոկոսը:
Հարցման մասնակիցների 34 տոկոսը հնարավոր Է համարել այն, որ առաջիկա չորս տարում Ռուսաստանում կարող Է հայտնվել այնպիսի մի ղեկավար, որն ընդունակ կլինի Պուտինին փոխարինել նախագահի պաշտոնում, 31 տոկոսը չի հավատում նման մարդու հայտնվելուն, 35 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
Պուտինի՝ որպես ռուսական պետության ղեկավարի գործողությունները պաշտպանում Է հարցվածների 72 տոկոսը, չի պաշտպանում 13 տոկոսը: Յուրաքանչյուր տասներորդն ասել Է, որ դրանց մասին բավականաչափ տեղյալ չի, 6 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Այս ցուցանիշները նույնպես Էականորեն փոխվել են վերջին տարվա ընթացքում. 2013 թվականին Պուտինին աջակցում Էր ռուսաստանցիների 47 տոկոսը, չԷր պաշտպանում 31 տոկոսը:
Գնահատելով Պուտինի ազդեցությունը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հարցախույզի մասնակիցների 71 տոկոսը այն համարել Է ուժեղ, այդ թվում՝ 24 տոկոսը՝ «շատ ուժեղ»: Այդ ազդեցությունը թույլ Է համարել հարցվածների 54 տոկոսը, միջին՝ 19 տոկոսը:
Հարցման մասնակիցների 37 տոկոսի կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Պուտինը «առանձնահատուկ քաղաքականություն Է վարում, որը դժվար Է բնորոշել սովորական քաղաքագիտական տերմիններով» (2013 թվականին այդպիսիք կազմում Էին 28 տոկոս):
Հարցումն անցկացվել Է նոյեմբերի 21-24-ին: Դրան մասնակցել են ՌԴ-ի 46 սուբյեկտների 134 բնակավայրերի 1600 բնակիչներ: