Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի իշխանությունները անպարկեշտ են վարվել՝ արգելելով բելառուսական պարենի ներկրումը Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռոսսելխոզնադզորը» նոյեմբերի 24-ին սահմանափակել Է մատակարարումները Բելառուսի այն 11 ձեռնարկություններից, որոնք արտադրում են միս, երշիկեղեն, կաթ եւ կաթնամթերք՝ վտանգավոր մանրԷներ հայտնաբերելով դրանց արտադրանքում: Այդ նույն պատճառով նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցված եւս ութ ձեռնարկությունների նկատմամբ: «Ռուսաստանն իրեն անպարկեշտ Է պահել՝ Բելառուսի ձեռնարկություններին արգելելով պարենի մատակարարումը»,- դեկտեմբերի 3-ին Մինսկում ասել Է Լուկաշենկոն: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը կես դարով Բելառուսից հետ Է մնացել պարենի անվտանգության առումով: Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները թույլ են տվել այն «բոլոր համաձայնությունների խախտում, որոնց մենք հասել ենք Մաքսային միությունում»:
Բելառուսը չի արգելի պարենի տարանցումն իր տարածքով, հայտարարել Է Լուկաշենկոն:
«Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ ինչ-որ ապրանքներ մեր միջոցով տարանցմամբ գնան Չինաստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Թուրքիա, Ղազախստան եւ այլ երկրներ, թող ինքն զբաղվի այդ տարանցման արգելքով, այլ ոչ թե մենք® Մենք տարանցիկ հանրապետություն ենք, մենք դրանից ստանում ենք թեկուզ ոչ մեծ, բայց ինչ-որ փող, մենք չենք կարող արգելել մեր տարածքով ապրանքների տարանցումն այլ երկրներ»,- ասել Է Լուկաշենկոն:
Ըստ որում նա հայտարարել Է, որ Բելառուսի տարածքով ապրանքների տարանցման արգելքը «միջազգային իրավունքի բոլոր նորմաների խախտում Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: