Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը շատ արագ ընդգրկվեց նոր թիմում:

Չիլիացին կրկնեց լոնդոնցիների ռեկորդը՝ 13 խաղում հեղինակելով 9 գոլ, նույն ցուցանիշը տարիներ առաջ գրանցել է նաև Յան Ռայթը. տեղեկացնում է 101greatgoals.com-ը:

Բոլոր մրցաշարերում Սանչեսը 22 խաղում արդեն հեղինակել է 14 գոլ: Շնորհիվ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խաղի՝ Արսեն Վենգերի թիմը վաղաժամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: