Մոսկվան և Բրատիսլավան պայմանագիր են կնքել Սլովակիա ռուսական նավթ մատակարարելու և վառելիքն արևմտաեվրոպական երկրներ տարանցելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն։

 

Պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 5-ին' Մոսկվայում՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և Սլովակիայի արդյունաբերության նախարար Պավոլ Պավլիսի միջև։

 

Պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով՝ 2015թ. հունվարից մինչև 2029թ. վերջ։ Համաձայն պայմանագրի՝ Սլովակիան յուրաքանչյուր տարի Ռուսաստանից կստանա մոտ 6 մլն տոննա նավթ։ Նույն քանակությամբ վառելիք երկրի տարածքով կփոխանցվի Արևմտյան Եվրոպայի երկրներ։

 

Նախորդ երկկողմ պայմանագիրը ստորագրվել է 1991 թ., ավարտվում է 2014թ. դեկտեմբերի 31-ին: