«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից նոյեմբերի 17-25-ը հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն' անտառից ապօինի 19 ծառի դուրս բերման համար, որից անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է «Հաղարծին» տեղամասի 2-րդ պահաբ աժնում Գ. Բադալյանի նկատմամբ (2 կանգուն ծառի ապօրինի հատում), մեկ արձանագրություն կազմվել է «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում' Մ. Աղաջանյանի նկատմամբ ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է նույն տեղամասի 2-րդ պահաբաժնում' Ս. Հակոբյանի նկատմամբ' ապօրինի հատված 2 ծառի համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, անհայտ անձանց կողմից կատարված անտառխախտման 8 դեպք է գրանցվել և արձանագրվել «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում' ապօրինի հատված 4 ծառի համար, նոյեմբերի 22-ին' ապօրինի հատված 3 ծառի համար, նոյեմբերի 23-ին' 3 ծառի համար, 24-ին' 2 ծառի համար, 25-ին' ապօրինի հատված 2 ծառի համար:

 

Նշված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն Տավուշի տարածքային բաժին, որտեղ կհաշվարկվի ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը: