ՄԱԿ-ը ծրագրում է 2015 թվականին մարդասիրական օգնություն ցուցաբերել 57,5 միլիոն մարդու: Այս նպատակի համար համաշխարհային կազմակերպությունը դոնոր-երկրներից խնդրել է 16,4 միլիարդ դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դեկտեմբերի 8-ին Ժնեւում հրապարակված՝ ՄԱԿ-ի «Հումանիտար կոչից» հետեւում Է, որ եկող տարի ամենախոշոր գործողությունը կիրականացվի Սիրիայում (այնտեղ ծրագրվում Է ծախսել 2,8 միլիարդ դոլար) եւ վերջինիս հարեւան երկրներում, որտեղ ապաստան են գտել սիրիացի գաղթականները (3,2 միլիարդ դոլար): Ընդամենը «սիրիական ուղղությամբ» նյութական օժանդակություն կստանա 13,6 միլիոն մարդ:

 

Քիչ միջոցներ չեն պահանջվի նաեւ Հարավային Սուդանի (շուրջ 2,6 միլիարդ դոլար), Իրաքի (1,2 միլիարդ դոլար), Սուդանի (1 միլիարդ դոլար) համար: Ընդամենը 2015 թվականին պլանավորված Է օգնության 12 ծրագիր տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում: Այս ցուցակի մեջ Է մտել նաեւ Ուկրաինան (189,1 միլիոն), որտեղ ՄԱԿ-ը մտադիր Է օգնություն ցույց տալ 900 հազար տեղահանված անձանց եւ այլ մարդկանց, որոնք տուժել են երկրի արեւելքում շարունակվող զինված հակամարտությունից:

 

«Այն մարդկանց ավելի քան 80 տոկոսը, ում մենք պատրաստվում ենք օգնել, գտնվում են հակամարտության խորխորատներում հայտնված երկրներում, որտեղ դաժանությունն ու բռնությունն ավերիչ ներգործություն են ունեցել նրանց կյանքի վրա»,- Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը: Օգնության կարիք ունեցող մարդկանց թիվն ավելի ու ավելի Է մեծանում, իսկ առկա միջոցները բավարար չեն:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին դոնորներից ստացվել Է 9,4 միլիարդ դոլար, այսինքն՝ սոսկ այն գումարի կեսը, որը պահանջվում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: