Աշտարակ-Ուշի, Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածներում և Ապարանի տարածաշրջանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, խիտ մառախուղ է:Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: