Մեծ Բրիտանիայի Մանչեստրի համալսարանի գիտնականները պնդում են, թե ապացույցներ չեն գտել, որ շարժական հեռախոսների եւ Էլեկտրահաղորդման գծերի Էլեկտրամագնիսական ճառագայթումը վնասակար Է մարդու օրգանիզմի համար: Նրանց խոսքով՝ թույլ մագնիսական դաշտերը, որոնք ստեղծում են սարքավորումների այդ տեսակները, ոչ մի կերպ չեն ազդում առո ղջության համար կարեւոր սպիտակուցների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին:
Ավելի վաղ բազմաթիվ հետազոտողներ վարկածներ Էին առաջադրում այն մասին, որ շարժական հեռախոսների եւ Էլեկտրահաղորդման գծերի Էլեկտրամագնիսական դաշտերը կարող են առաջացնել անպտղություն, քաղցկեղ եւ մանկական սպիտակարյունություն, իսկ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը դրանք դասել Է «հնարավոր քաղցկեղածին» կատեգորիային (ի դեպ, հենց այդ կատեգորիային են դասվում սուրճը, կոկոսի յուղի լուծամզուքը եւ ուրիշ շատ նյութեր): Բժիշկները կոչ Էին անում ձեռնպահ մնալ շարժական հեռախոսներով երկար խոսակցություններից, դա բացատրելով նրանով, որ ճառագայթումը կարող Է վնասել առողջության համար կարեւոր սպիտակուցները:
Մանչեստրի համալսարանի գիտնականները որոշել են ստուգել գոյություն ունեցող վարկածը: Նրանք հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում թույլ մագնիսական դաշտերի ներգործությանն Էին ենթարկում ֆլավոպրոտեինները՝ սպիտակուցները, որոնք պատասխանատու են նյարդային համակարգի եւ ԴՆԹ-ի վերականգնման համար: Եթե մագնիսական դաշտը նրանց վնաս հասցներ, ապա կարելի Էր խոսել այն մասին, որ առողջության համար վտանգն առկա Է: Այնուամենայնիվ, պարզվել Է, որ ճառագայթումը ոչ մի ազդեցություն չի գործում դրանց վրա:
«Փոխադարձ կապերը պարզելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, բայց ակներեւ Է, որ այդ գիտափորձը մեզ մոտեցնում Է այն պահին, երբ կկարողանանք ասել, որ Էլեկտրահաղորդման գծերը, շարժական հեռախոսները եւ մյուս նմանօրինակ սարքավորումները, ամենայն հավանականությամբ, անվտանգ են մարդկանց համար»,-պնդում Է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Նայջել Սկրաթոնը:
Մինչդեռ ոչ բոլոր գիտնականներ են կիսում Մանչեստրի հետազոտողների լավատեսությունը. չԷ որ շարժական հեռախոսների հայտնվելու պահից չափազանց քիչ ժամանակ Է անցել, որպեսզի եզրակացություններ արվեն այդ սարքերի երկարատեւ օգտագործման հետեւանքների մասին, գրում Է The Daily Telegraph-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: