ԱՄՆ-ի բնակիչները 2014 թվականի վերջը դիմավորում են հոռետեսական զգացումներով: Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացրել է Pew հետազոտական կենտրոնը, հարցվածների 71 տոկոսը դժգոհ Է երկրում տիրող իրավիճակից: Ընդսմին ամերիկացիների միայն 49 տոկոսն է այն կարծիքին, որ եկող տարին ավելի լավը կլինի: 1990 թվականից ի վեր առաջին անգամ հաջորդ տարվա նկատմամբ լավատեսության մակարդակը ցած է ընկել 50 տոկոսից, նշել են հասարակական կարծիքի ուսումնասիրողները:

 

Տեղի վերլուծաբանները այդ թվերն ուղղակիորեն կապում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ամերիկացիների տրամադրության վրա մեծապես ազդել են Ֆերգյուսոնի իրադարձությունները եւ դրանց հետ կապված բողոքի ակցիաները սեւամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանության դաժանության դեմ, որոնք տարածվել են ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

 

«Երկրում իշխում Է ցասման եւ հիասթափության ընդհանուր զգացումը, մարդկանց թվում Է, որ արդեն ոչինչ հնարավոր չԷ փոխել: Նրանք չեն հավատում, որ որեւԷ մեկն իրենց կաջակցի»,-քաղաքագետ Մեթյու Դաուդի խոսքը մեջբերել Է USA Today թերթը:

 

Երկրում պահպանվում Է հոռետեսությունը, չնայած տնտեսության շարունակվող աճին եւ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունենալիք առաջիկա փոփոխություններին. անցած ամսին կայացած ընտրությունների արդյունքների համաձայն՝ այժմ հանրապետականները մեծամասնություն կունենան Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: Վերլուծաբանները նշում են, որ նախկինում նման փոփոխությունները ոգեւորում Էին ամերիկացիներին:

 

Ինչպես ցույց է տվել հարցումը, ԱՄՆ-ի բնակիչների 81 տոկոսը վստահ Է, որ այս օրերին երկիրը քաղաքականապես պառակտված է ինչպես երբեք. սա ամենաբարձր ցուցանիշն Է վերջին տասնամյակի ընթացքում: Ամերիկացիների 77 տոկոսն այն կարծիքին Է, որ իրադրությունը չի բարելավվի հաջորդ հինգ տարվա ընթացքում: Քաղաքացիների ավելի քան մեկ երրորդն սպասում Է, որ երկրի դրությունը միայն կլավանա:

 

Հեռախոսային հարցումը, որին մասնակցել են 1,5 հազար ամերիկացիներ, դեկտեմբերի սկզբին անցկացվել Է ամբողջ երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: