Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում դեկտեմբերի 15-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային օբյեկտի միջոցով:

 

Իսկ Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից հնարավոր է երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ: