Չինաստանում դատարանը բեկանել Է 18 տարի առաջ կայացված մահվան դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, սա աննախադեպ վճիռ է չինական դատական համակարգի կողմից:
Ներքին Մոնղոլիայի դատարանն անմեղ Է ճանաչել մի պատանու, որը 18 տարի առաջ մահապատժի Է ենթարկվել այն բանից հետո, երբ նրան մեղավոր են ճանաչել բռնաբարության եւ սպանության մեջ:
Սակայն դատավճռի վերանայումը կապված է այն բանի հետ, որ ավելի ուշ այդ հանցագործությունները խոստովանել է սերիական բռնացողը:
Չինաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել Է, որ այս դեպքն ազդեցություն կգործի Չինաստանի ամբողջ դատական համակարգի վրա, եւ դատախազությանն ու ոստիկանությանն զգուշացրել Է սխալ մեղադրանքների առաջադրումից: