Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 13-ին' ժամը 09.40-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984թ. ծնված Եղիշ Ա.-ն:

 

Եղիշ Ա.-ն մարտի 17-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: