Ավելի քան 1200 լրագրող հավատարմագրվել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսին, որը կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
Միջոցառմանը մասնակցող ԶԼՄ-ների ամբողջական ցուցակը հրապարակված կլինի Կրեմլի կայքում:
Ցուցակի համաձայն՝ մամուլի ասուլիսին հավատարմագրվել է 1 259 լրագրող ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներից, ռադիոկայաններից և հեռուստաալիքներից:
Անցյալ տարի այս միջոցառմանը հավատարմագրվել է 1327 լրագրող: