Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնել են Մարոկո, որտեղ մինչև դեկտեմբերի 20-ը տեղի է ունենալու աշխարհի ակումբային առաջնությունը:
Ինչպես տեղեկանցում է Daily Mail-ը, Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. հաղթողներին ուղեկցել է 40 թիկնապահ, որոնցից 5-ը պաշտպանում են թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Մադրիդցիները պայքարի մեջ կմտնեն միանգամից կիսաեզրափակչից և դեկտեմբերի 16-ին կմրցեն «Կրուս Ասուլի» հետ:
Նշենք, որ երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը տեղի կունենան դեկտեմբերի 20-ին: