Ռուբլու փոխարժեքի թուլացումը տեղի Է ունենում նախեւառաջ արտաքին գործոնների ներգործությամբ, ներառյալ նավթի գնի նվազումը, ռուսական բանկերի համար միջազգային շուկաներ մուտքի սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հայտարարել Է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
«Մենք վերջերս ազգային արժույթի լողացող փոխարժեք Էինք սահմանել: Այն թույլ Է տալիս մեղմել Ռուսաստանի տնտեսության վրա բացասական արտաքին գործոնների ազդեցությունը»,-նշել Է Նաբիուլինան: Նրա խոսքով՝ արժութային շուկայում սպեկուլյանտների ակտիվությունը սահմանափակելու համար հարկավոր Է ավելի ռիսկային դարձնել նրանց ռազմավարությունները: «Մենք դա արել ենք՝ անցնելով ռուբլու լողացող փոխարժեքի, որոշում ընդունելով տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ»,-հավելել Է Նաբիուլինան:
Նրա խոսքով, որպեսզի տոկոսադրույքի բարձրացումը չսահմանափակի ռուսական նախագծերի զարգացումը, ԿԲ-ն պահպանել Է հատուկ գործիքներ եւ դրանց տոկոսադրույքները: «Դա վերաբերում Է ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը, փոքր ու միջին բիզնեսի եւ հումքային արտահանման աջակցմանն ուղղված նախագծերին»: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 17 տոկոս բարձրացնելը կբերի գնաճային սպասումների նվազեցման եւ թույլ կտա մեղմել ռուբլու փոխարժեքի թուլացման Էֆեկտը, նշել Է Նաբիուլինան:
Մինչդեռ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, արժութային շուկան չի արձագանքել Ռուսաստանի Բանկի ղեկավարի հայտարարությանը: Մոսկվայի սակարանում դոլարի փոխարժեքը կազմում Է 65,69 ռուբլի, ինչը 1,25 ռուբլով բարձր Է դեկտեմբերի 15-ի փակման մակարդակից:
Եվրոյի փոխարժեքը հասել Է 82,35 ռուբլու, ինչը 3,48 ռուբլով բարձր Է նախորդ օրվա փակման մակարդակից:
«Ռուբլին այժմ մեծապես թերագնահատված Է, եւ ժամանակ կպահանջվի այն շտկելու համար»,-մասնավորապես, հայտարարել Է Կենտրոնական բանկի ղեկավարը: «Անտարակույս, իրադրությունը բավականին բարդ Է, եւ այն պահանջում Է կառավարության եւ Կենտրոնական բանկի գործողությունների բացարձակ համակարգում: Մենք նման համակարգման պատրաստ ենք, մենք բավականին սերտ աշխատանք ենք կատարում ֆինանսների նախարարության եւ տնտեսական զարգացման նախարարության հետ»,-հայտարարել Է Էլվիրա Նաբիուլինան: