Սկսել սեփական գործն այնքան էլ հեշտ չէ: Եթե երբևիցե մտածել եք, թե ինչպես կարելի է դառնալ ձեռնարկատեր, սակայն չեք գտել հստակ պատասխան, ապա այս բիզնես սեմինարը հենց Ձեզ համար է: Հաջողակ գործարար դառնալու համար անհրաժեշտ է արագ կողմնորոշվելու կարողություն, կառուցել ռազմավարություն, վերլուծել շուկան, ունենալ մրցակիցների հետ համագործակցելու հմտություն: Անհրաժեշտ է փորձել, սխալվել, սովորել սեփական սխալների վրա և ծախսել հսկայական ժամանակ Ձեր բիզնեսի կայացման համար: Մենք առաջարկում ենք ավելի հեշտ ուղի՝ մասնակցել տվյալ բիզնես-սեմինարին, որտեղ զետեղված են այն հիմնական գիտելիքները, որոնք հնարավորություն կտան սկսել սեփական գործը, զարգանալ և հասնել հաջողության, ստանալ օգտակար և պրակտիկ հմտություններ: Սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին ROYAL TULIP GRAND HOTEL հյուրանոցում ժամը 15:00-ին:


Սեմինարի նպատակը.

 

«Հաջողակ գործարար» թրեյնինգը նախատեսված է սկսնակ գործարարների համար, ովքեր դեռ նոր են սկսել յուրացնել գործարարության անեզր տիրույթը և կարևորում են իրենց նորամուտն այս ասպարեզում: Թրեյնինգը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր գործարարի, յուրացնելով հաջողակ գործարարության սկզբունքները, սկսել իր բիզնես ծրագիրն ամենասկզբից և մասնագիտորեն զարգացնել դեպի ելակետը:


Ի՞նչ կտա Ձեզ սեմինարը

 

-Կկարողանաք կազմել ռազմավարական բիզնես մոդել՝ հաջորդական քայլերով. ի՞նչ անել, ինչպե՞ս անել և ինչպիսի՞ն կլինի արդյունքը:
-Գտնել Ձեր եզակիությունը ու հասկանալ ծախսերի և ռիսկերի մինիմալացման սկզբունքը:
-Այլ կազմակերպությունների փորձի օրինակով ծանոթանալ ձեռներեցության տեսական և պրակտիկ կողմերին:
-Կստանաք պրակտիկ խորհուրդներ հաջողակ և հայտնի գործարարների կողմից:


Թրեյնինգը նախատեսված է հետևյալ անձանց համար

 

• Նորարար գաղափարներ ունեցող ուսանողներ
• Սկսնակ գործարարներ (start-up հիմնադիրներ)
• Սեփական պրոյեկտի իրագործման նպատակով գործընկերներ փնտրող անձինք
• Գործարարներ, ովքեր նախընտրում են ի սկզբանե ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում իրենց նախաձեռնություններին:


Թրեյնինգի շնորհիվ կկարողանաք

 

• Ստեղծել անհատական ռազմավարություն և բիզնես-պլան
• Հստակ հասկանալ, թե ինչպես արագ և անշեղ հասնել նպատակին
• Սահուն մուտք գործել մրցակցային շուկա և աշխատել արդյունավետ
• Մինիմալացնել և նույնիսկ զրոյի հասցնել նախնական ծախսերը
• Գրավչություն և փայլ հաղորդել բիզնեսին:

 

Արդյունքում Դուք կգիտակցեք, թե ինչպես է պետք սկսել բիզնեսը, կծանոթանաք գործարար բիզնեսի ստեղծման և զարգացման գաղտնիքներին և կմոտենաք հաջողակ գործարար դառնալու ճանապարհին: Անցնելով թրեյնինգը՝ Դուք կկարողանաք կառուցել բիզնեսն ամենասկզբից և հասցնել նպատակային բարձունքների: Կսովորեք բացասական իրադրությունը վերածել դրականի, կամ որ նույնն է՝ գտնել ելք անելանելի իրադրությունից՝ նկատելով այն կարևոր մանրուքները, որոնք տեսանելի չեն առաջին հայացքից: Մինչ թրեյնինգը Դուք միգուցե չգիտեիք, թե ինչպես հասնել այնտեղ՝ չիմանալով թե որտեղ, և գտնել այն՝ չիմանալով, թե ինչ: Դե իսկ թրեյնինգից հետո Ձեր ճանապարհը կլինի ավելի հստակ և տեսանելի, և կմնա միայն մի բան ՝ քայ առ քայլ և վստահ շարժվել դեպի նպատակակետը:


Մասնակցության պայմանները.

 

Բիզնես սեմինարի գլխավոր հովանավոր INTERNATIONAL MEDIA HOLDING-ը ֆինանսավորում է մասնակցության վճարի 70%-ը, ինչի շնորհիվ մասնակցության վճարը կարժենա ընդամենը 10.000 AMD:

 

Գրանցումը կատարվում է մինչ դեկտեմբերի 20-ը: Տեղերը խիստ սահմանափակ են:

 

Սեմինարին գրանցվել կարող եք այստեղ:

 

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել

 

+374 10 221 239 | 10 221 249
+374 93 03 04 43