Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մեկ գիշերում բարձրացել է 4.26 դրամով, այնինչ, դեկտեմբերի 17-ին այդ թիվը կազմում էր 25 դրամ: Այսօր առավոտյան դոլարի վաճառքի միջին փոխարժեքը 550.38 դրամ է: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 530 է, առավելագույնը' 570 դրամ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոյի վաճառքի փոխարժեքն այսօր նվազել է 0.31 դրամով: Առավոտյան բանկերը եվրոն գնել են միջինում 639.17 դրամով և վաճառել' 688.89 դրամով: Չնայած փոքր-ինչ արժեզրկմանը եվրոյի պահանջարկն էականորեն գերազանցում է առաջարկին, ինչի հետևանքով առաջացել է առքի և վաճառքի մեծ մարժա:

 

Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 8.30 դրամով և վաճառում' 9.56 դրամով:

 

Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է' նվազելով 1.04 դրոմով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է միջինում 865.31 դրամ, այնինչ' առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում 812.62 դրամ: