Ռուսաստանցիների շուրջ երեք քառորդն (77 տոկոս) այսօր ասում Է, որ ապրում Է խնայողության ռեժիմով. 56 տոկոսը մշտապես կրճատում Է ծախսերը, իսկ 21 տոկոսն սկսել Է դա անել միայն երկու ամիս առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

 

Սոցիոլոգների տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում սույն ցուցանիշը կազմել Է 73 տոկոս, երրորդում՝ 76 տոկոս:

 

Մշտապես խնայելով են ծախսում, հիմնականում, քիչ կրթված հարցվածները (77 տոկոս), կենսաթոշակային տարիքի մարդիկ (73 տոկոս), ցույց Է տվել դեկտեմբերի 6 – 7-ը ՌԴ-ի 46 սուբյեկների 132 բնակավայրերում 1600 մարդու շրջանում կատարված հարցումը:

 

Երբեք հարկ չի զգացել տնտեսելու հարցման մասնակիցների 16 տոկոսը (այս ցուցանիշն անփոփոխ Է մեկ տարի), իսկ հարցվածների 5 տոկոսը հայտնել Է, թե ավելի վաղ սահմանափակել Է իր ծախսերն, իսկ այժմ դա չի անում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: