Բաքու-Գուբա ավտոմայրուղու 49-րդ կմ-ի վրա բեռնատարի հետ «Թոֆաշ» տեսակի մարդատար ավտոմեքենայի բախման արդյունքում տեղում զոհվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ' ենթասպա, ջոկի հրամանատար Ռահաթ Էմին օղլու Մուրադովը (ծնվ. 1980 թ.) եւ կապիտան, վաշտի հրամանատար Էմիլ Թահիր օղլու Ասգերովը (ծնվ. 1985 թ.): Այս մասին, ինչպես հաղորդում է « Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը:

 

«Թոֆաշ»-ի առաջնամասը, որը վարում էր Ռահաթ Մուրադովը, բեռնատարի հետ բախման հետեւանքով ամբողջությամբ ճզմվել է, եւ փրկարարներին հազիվ է հաջողվել այնտեղից դուրս բերել զինծռայաողների մարմինները: Փաստի հետ կապված Ադրբեջանի պետական ճանապարհային փոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

 

Հետաքրքիր է, որ այս ավտովթարի մասին լուրը հայտնել է նաեւ APA լրատվական գործակալությունը, սակայն, չի նշել, որ «Թոֆաշ»-ի մեջ գտնվող Ռահաթ Մուրադովն ու Թահիր Ասգերովն ադրբեջանական բանակի զինծառայողներ են:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում զոհվել է 87 զինծառայող, որոնցից 55-ը' ոչ մարտական պայմաններում, 117 զինծռայաողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: