Թանձր մառախուղի պայմաններում նվազագույն տեսանելիությունը դեկտեմբերի 22-ի առավոտյան տրանսպորտային կոլապսի պատճառ է դարձել Հնդկաստանի մայրաքաղաքում: Միջազգային եւ միջքաղաքային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված Է, չեղյալ են հայտարարված կամ անորոշ ժամանակով հետաձգվել են շուրջ 40 ավիաչվերթներ եւ ավելի քան 60 գնացքներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ըստ Դելիի օդերեւութաբանական դեպարտամենտի հաղորդումների՝ գործնականում անթափանց մառախուղն առաջացել Է ջերմաստիճանի կտրուկ անկման հետեւանքով. դեկտեմբերի 22-ը Դելիում դարձել է ամենացուրտը վերջին հինգ տարվա ընթացքում՝ ըստ Ցլեսիուսի 4,2 ասիտիճան, ինչը չորս աստիճանով ցածր Է նորմայից:

 

Անցած կիրակի օրը, որը նույնպես դարձել Է ամենացուրտը վերջին 11 տարվա ընթացքում, զոհվել է առնվազն յոթ մարդ, որոնք փորձել են տաքանալ իրենց խրճիթներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: