Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճ անապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: