Պլեսեցկ տիեզերակայանից կատարվել Է ռուսաստանյան «Անգարա-Ա5» ծանր դասի նոր տանող հրթիռի առաջին փորձնական արձակումը: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի ռեժիմով մասնակցել Է արձակման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հրթիռատիեզերական ճյուղի մի աղբյուր:
«Տանող հրթիռի մեկնարկը կայացել Է սահմանված ժամանակում (Երեւանի ժամանակով ժամը 09:57-ին) եւ անցել Է ծրագրվածին համապատասխան»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես նշել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն Վլադիմիր Պուտինին զեկուցել Է, որ տանող հրթիռի առաջին փորձնական արձակումը հաջող Է անցել:
«Անգարայի» ստեղծումը հատուկ պետական կարեւորության խնդիր Է: «Անգարայի» շահագործումը Ռուսաստանին թույլ կտա իր տարածքից արձակել բոլոր տիպերի տիեզերական ապարատներ եւ երկրի համար կապահովի տիեզերք մուտք գործելու անկախ երաշխավորված հնարավորություն:
«Անգարան» տանող հրթիռների նոր սերունդ Է՝ թթվածնա-կերոսինային շարժիչներով ունիվերսալ հրթիռային մոդուլի հիման վրա: Ընտանիքը ներառում Է թեթեւից մինչեւ ծանր դասերի տանող հրթիռներ՝ 1,5-ից մինչեւ 25 տոննա ամբարձունակությամբ: