Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միություն Է մտնում «շատ լավ պայմաններով»: Այդ մասին հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել Է 2014 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

 

«Մենք շատ լավ պայմաններով ենք մտնում,-ասել Է նա:-Սահմանների բարեկարգման համար մեզ հատկացվում Է 300 մլն դոլար»: Բացի այդ, «ստեղծվում Է զարգացման (ղրղզա-ռուսական) հիմնադրամ՝ 1 միլիարդանոց կապիտալով», նշել Է նախագահը: «Ունենալով նման ռեսուրսներ՝ կառավարությունը պետք Է ստեղծի աշխատատեղեր, բոլոր ջանքերն ուղղի տնտեսության զարգացմանը»,-ընդգծել Է Աթամբաեւը:

 

Պետության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ Համաշխարհային բանկի փորձագետները «Ղրղզստանը բացառել են աղքատ երկրների ցուցակից եւ ներառել բնակչության միջին եկամուտ ունեցող երկրների կատեգորիայում»: «Կարծում եմ, որ 2014 թվականին մեզ շատ բան Է հաջողվել անել: Մենք ունենք զարգացման հստակ տեսլական, մենք գիտեինք ու գիտենք՝ ուր գնալ եւ ինչ անել»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: