Բրազիլիայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է իր թիմակից Լիոնել Մեսսիին և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
«Այս պահին Մեսսին և Ռոնալդուն լավագույնն են աշխահի յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստից: Նրանցից մեկին ես անվանում եմ իմ ընկեր: Չգիտեմ՝ երբևէ կհասնեմ նրանց մակարդակին, սակայն իմ նպատակը յուրաքանչյուր օր առաջընթաց ապրելն է: Ես միշտ ցանկանում եմ ավելի լավը դառնալ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globoesporte-ը: