ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում: