Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Հայկ Մարդյանը ձեռքերով եւ ոտքերով ծեծի է ենթարկել զոքանչին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 26 Հայկ Մարդյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ. նոյեմբերի 11-ին ժամը 22-ի սահմաններում Երեւան քաղաքի Սվաճյան 56 շենքի 12 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ մոր' Սվետլանա Մայիլյանի հետ, վիճաբանության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրան:

Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացել հունվարի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: