Մոտ 50 դիմակավոր տղամարդ հարձակվել է Լայպցիգի ոստիկանության բաժանմունքի վրա: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Հունվարի 7-ին՝ չորեքշաբթի երեկոյան, անհայտ անձինք քարկոծել և ենթադրաբար պիրոտեխնիկական հրթիռներով հարվածել են բաժանմունքի պատուհաններին:
Հարձակումը տևել է ընդամենը 1-2 րոպե, սակայն դրա հետևանքով բոլոր պատուհանները վնասվել են, վնասվել է նաև ոստիկանության մեկ մեքենա: Բոլոր հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել: Ոստիկանությունը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ձախ շարժումների ներկայացուցիչներին: