Մի կին «մահապարտի գոտիով» պայթեցվել է հունվարի 6-ին Ստամբուլի կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտակայքում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Ստամբուլում ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է արգելված Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը:

 

The People's Cry կայքում հրապարակված ճակատի զեկույցի համաձայն՝ ահաբեկչական հարձակումը կազմակերպվել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության դեմ' ամռանը Ստամբուլում անցկացրած «Գեզի այգու» հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ 15-ամյա Բերքին Էլվանի սպանության պատճառով:

 

Պատանու գլխին գազի նռնակ է հարվածել: Նա ընկել է կոմայի մեջ մոտ ինը ամիս: Չնայած բժիշկների ջանքերին' Էլվանը մահացել է մարտի 11-ին Օքմեյդանի քաղաքի հիվանդանոցում:

 

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հունվարի 6-ին, Ստամբուլի կենտրոնում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ: Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել է երկու ոստիկան, նրանցից մեկը հետագայում մահացել է, իսկ մյուսի առողջական վիճակին վտանգ չի սպառնում: