ԵՄ-ն, մասնավորապես, Գերմանիան հստակ ազդանշան է տվել Ուկրաինային հետագա աջակցության վերաբերյալ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
«Շատ կարևոր է այն, որ մեր տարին սկսվեց լուրջ աջակցությամբ մեր արևմտյան գործընկերների կողմից: Կցանկանայի առանձին նշել համատեղ ուղևորությունը Գերմանիա, որտեղ կանցլեր Անգելա Մերկելը, որպես ԵՄ առանցքային երկրի առաջնորդ, տվել է հստակ ազդանշան, որ Ուկրաինան միայնակ չէ, որ նա կստանա օգնություն, և առանցքային հանձնարարություններ Եվրոպայի համար: Դա Ուկրաինայի տնտեսական իրավիճակը կայունացնելու և երկրում խաղաղություն հաստատելու օգնությունն է», - ասել է նա:
Յացենյուկը հիշեցրել է, որ հունվարի 8-ին Եվրոպական Հանձնաժողովը որոշում է կայացրել Ուկրաինային 1,8 մլրդ եվրոյի չափով մակրո-ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորության մասին, իսկ Գերմանիան որոշել է տրամադրել 500 մլն դոլարի չափով վարկային երաշխիքներ Դոնբասի վերականգնման համար:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Բեռլինում տեղի է ունեցել Յացենյուկի և Մերկելի հանդիպումը: Ուկրաինայի վարչապետի Բեռլին կատարած այցից հետո Գերմանիան հաստատել է Ուկրաինային 500 մլն եվրո վարկ տրամադրելու որոշումը: