Ուկրաինայի կողմից վերահսկվող Լուգանսկի մարզի հրետանային ռմբակոծությունը զգալիորեն աճել է: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Լուգանսկի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալին:

 

Մոսկալի խոսքով' Լուգանսկի կայանում գրեթե չեն դադարում ավտոմատ զենքի կիրառմամբ փոխհրաձգությունները:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկում պայքարի հետևանքով զոհվել է երկու խաղաղ քաղաքացի, ևս յոթը վիրավորվել է: