ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը պլանավորում Է 2015 թվականին անցկացնել «Միջազգային բանակային խաղեր», որոնց մասնակիցներ են հրավիրված 40 պետություններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

 

Նա հիշեցրել Է, որ 2014 թվականին պաշտպանության նախարարությունը կազմակերպել Է մի շարք խոշոր միջազգային մրցումներ, որոնցից ամենակարեւորներն են եղել «Տանկային երկամարտը» եւ «Ավիադարտսը»: Տանկային երկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել են անձնակազմեր 11 արտասահմանյան պետություններից:

 

«Հաջորդ տարի պլանավորում ենք ընդլայնել համագործակցությունն այդ բնագավառում եւ անցկացնել «Միջազգային բանակային խաղեր», որոնք կներառեն ոչ միայն տանկիստների եւ օդաչուների, այլեւ այլ զորատեսակների զինծառայողների մրցումներ»,- ասել Է Անտոնովը՝ նշելով, որ խաղերի շրջանակներում տեղի կունենան 12 տարբեր մրցումներ, որոնց պլանավորվում Է հրավիրել թիմեր ավելի քան 40 պետություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: