Հունվարի 11-ին, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևյան փողոցի թիվ 27բ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: