Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հայտնաբերվել է վեց դի' հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:
Նախնական տվյալներով' հանցագործը դեռես չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային եւ քաղաքային վարչությունների ներկայացուցիչները:
Դեռեւս պաշտոնական հաստատում չկա, սակայն նախնական տեղեկություններով' կրակողը ռուս զինծառայող է: