Գրոզնիում տեղի կունենա լայնամասշտաբ բողոքի ցույց՝ ընդդեմ արևմտյան ԶԼՄ-ների՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորող հրապարակումների: Այս մասին գրել է Газета.ru-ն' հղում անելով Չեչնիայի Հանրապետության կառավարության և ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բողոքի ակցիային կմասնակցի մի քանի հարյուր հազար մարդ:
Գրոզնիում կազմակերպվող հանրահավաքին կմասնակցեն երկրի այլ մարզերից հայտնի կրոնական գործիչներ:
Բողոքի ակցիայի անցկացումը նախաձեռնել է հանրապետության հոգևորականությունը: