ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 15-ին ներկա կգտնվի դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորության արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

 

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին' ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը' հունվարի 15-ին ժամը 13:00-ին:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: