Շիրակի մարզի դատախազության առջև տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին կրկին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազը: Նրա տեղեկացմամբ՝ քննիչները ներկայումս գտնվում են ռուսական ռազմաբազայում և կատարում են իրենց գործողությունները.
«Այժմ գնում է գործընթացը: Այս պահի դրությամբ՝ հարուցված է երկու քրեական գործ, և ռուսական ու հայկական կողմերն աշխատում են նույն գործի վրա»,- նշեց Կոստանյանը՝ ընդգծելով, որ այնպայման դիմելու է ռուսական կողմին, որպեսզի ոճրագործը հանձնվի հայկական կողմի իրավապահ համակարգին:
«Արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի Ռուսաստանում հարուցված քրեական գործն ու տվյալ անձն ամբողջությամբ տրամադրվի մեզ Ես հիմա տղամարդավարի ասում եմ, որ 100 %-ով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազին»,- ասաց նա, և նրա հայտարարությունները ներկաները ողջունեցին: