Google ընկերությունը հայտարարել Է Google Glass փորձարարական տեխնոլոգիայի՝ թափանցիկ դիսփլեյով եւ խցիկով հանդերձված ակնոցի արտադրությունը դադարեցնելու մասին: Այս որոշման պատճառ են դարձել գնի, ինչպես նաեւ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Google Glass-ի բետա-տարբերակն ԱՄՆ-ի խանութների վաճառասեղաններին Է հայտնվել մայիսին, դրա արժեքը կազմել Է մեկուկես հազար դոլար:
Առաջին անգամ Google Glass սարքը, որն ակնոցի ապակիներին պատկերում Է Համացանցի բովանդակությունը, ներկայացվել Է 2012 թվականին ընկերության շնորհանդեսի ժամանակ:
Սարքը կարելի Է օգտագործել լուսանկարման եւ տեսանկարահանման, ինչպես նաեւ Էլեկտրոնային փոստի եւ սոցիալական ցանցերի միջոցով՝ նկարահանված նյութի առաքման համար: Սարքը կառավարելիս օգտագործվում են ձայնային հրամաններ:
Ամբողջ տեղեկատվությունը հայտնվում Է ակնոցի մեջ ներսարված ոչ մեծ թափանցիկ Էկրանին:
Ընկերությունում նշում են, որ խոսքը վերաբերում Է նախագծի սոսկ ժամանակավոր դադարեցմանը, սակայն կատարելագործված տարբերակի թողարկման ժամկետը որոշված չԷ: